ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչպիսի՞ իրավական հետեւանքներ կարող է առաջացնել որդեգրումը, եւ արդյո՞ք դրա համար որոշակի գումար պետք է մուծել: Կա՞ սահմանված դրույքաչափ:

Նելլի Սահակյան (38 տարեկան, ատամնաբույժ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Որդեգրված երեխաներն ու նրանց սերունդը որդեգրողների եւ նրանց ազգականների նկատմամբ, իսկ որդեգրողներն ու նրանց ազգականները որդեգրված երեխաների ու նրանց սերնդի նկատմամբ իրենց անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքներով ու պարտականություններով հավասարեցվում են ծագումով ազգականներին:
Որդեգրվածներն իրենց ծնողների (ազգականների) նկատմամբ կորցնում են անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքները եւ ազատվում են պարտականություններից: Որդեգրված երեխայի հարաբերությունները ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ պահպանելու մասին նշվում է երեխային որդեգրելու մասին դատարանի վճռի մեջ:
Նորածին երեխա որդեգրած կինն ունի ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հետծննդյան արձակուրդի եւ սահմանված այլ արտոնությունների իրավունք:
ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրման պետական գրանցման, ներառյալ վկայական տալու համար պետական տուրք չի գանձվում: Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից որդեգրման պետական գրանցման, ներառյալ վկայական տալու համար գանձվում է պետական տուրք՝ 30.000 ՀՀ դրամ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավալի է, բայց վերջերս շատ ծնողներ, ապրելու տարրական պայմաններ չունենալով, իրենց երեխաներին հանձնում են մանկատուն՝ չմտածելով իրենց փոքրիկների հետագա ճակատագրի մասին: Ավանդաբար ամուր համարվող հայ ընտանիքներում վերջերս այնպիսի սահմռկեցուցիչ դեպքեր են արձանագրվում` սկսած սեփական երեխային վաճառելուց, մինչեւ մայրասպանություն, որ, կարծում ենք, համազգային տագնապի զանգ հնչեցնելու անհրաժեշտություն կա:




Լրահոս