ArmLur.am-ը ՀՀ կառավարությունից տեղեկանում է, որ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետն ազատվել է պաշտոնից:
Վարչապետի որոշման մեջ ասվում է`
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 202-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը՝
Արտյոմ Մովսեսյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից` իր դիմումի համաձայն։
Հիշեցնենք, որ օրերս համառ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Արտյոմ Մովսեսյանը պետք է ազատվի պաշտոնից: «Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ` պատճառը կոռուպցիոն սկանդալն է: