shamshyan.com-ն այսօր հայտնել է, որ սիրված հաղորդավարուհի, Հ2 հեռուստաընկերության «Համով զրույց» հաղորդաշարի հեղինակ և վարող Զառա Արամյանը տեղափոխվել է Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոց:
ArmLur.am-ին հաջողվեց կապ հաստատել նրա հետ` իմանալու համար` ինչպես է նրա ինքնազգացողությունը: Զառա Արամյանը հայտնեց, որ թեև մի փոքր թուլություն կա, սակայն ինքն իրեն լավ է զգում, ամեն բան կարգին է. «Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անհանգստանում և մտահոգվում են ինձ համար: Անչափ շնորհակալ եմ նաև բուժանձնակազմին հոգատար և պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար»,- հավելեց Զ. Արամյանը:
ArmLur.am-ն առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթում սիրված հաղորդավարուհուն: