Ադրբեջանի քաղաքացի 1977 թվականին ծնված Վալիևա Զոհրա Վարձարքըզըն հունիսի 7-ին ադրբեջանական կողմից անցել է Հայաստանի տարածք: «Արմենպրես»ի հետ զրույցում Հայաստանի գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի քաղաքացին Թովուզի շրջանի Յանըխլը գյուղից է:
«Այսօր նա Մեհրաբի ուղղությամբ գտնվող հատվածից հայտնվել է հայկական կողմում, նախնական տվյալներով` անձը հանդիսանում է Վալիևա Զոհրա Վարձարքըզըն` ծնված 1977 թվականին: Հանգամանքները ճշտվում են»,- ասաց Կապրիելյանը: Զոհրա Վելիևային հայտնաբերելու մասին տեղեկացվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան պատվիրակությանը: