Ոմանք մտադրվել են Մովսեսյանին իրենց «մարդով» փոխարինել. ՔԱԳՎ պետի անտարբերության հետևանքը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ երեկ ստորագրած որոշմամբ ՀՀ ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Վերջին օրերին իշխանական կուլիսներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ինչ-որ մարդիկ մտադրվել են Մովսեսյանին իրենց «մարդով» փոխարինել: Նրանք ՔԱԳՎ պետին  հասկացրել են, որ եկել է հրաժարական ներկայացնելու ժամանակը: Բայց Մովսեսյանն այդ «խորհուրդներին» ականջալուր չեղավ, ավելին` Կառավարությունից հավաստիացում էր ստացել, թե «հանգիստ աշխատի»:

Այդ անտարբերությանն ի պատասխան՝ նրա կոռումպացված լինելու մասին լուրերը տարածվեցին, ու ամենեւին էլ կարեւոր չէ, թե Մովսեսյանն ինչ համառությամբ կհերքեր այդ լուրերը: Միեւնույն է, ոչ ոք չէր հավատա դրան: Ուստի Մովսեսյանը ստիպված եղավ հրաժարական ներկայացնել` հետեւելով «օֆշորային սկանդալի» հերոս Միհրան Պողոսյանի օրինակին: Ըստ լուրերի՝ ՔԱԳՎ պետի պաշտոնի համար պայքարում է իշխանական այն խումբը, որը կարողացավ «Արմավիան» սնանկացնել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս