«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտոնական աղբյուրների հրապարակած վիճակագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում պատրաստի սննդամթերքի սպառումը այս տարվա աոաջին 4 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 14 տոկոսով։
Այս է ցույց տալիս Հայաստանում պատրաստի արտադրանքի արտադրության, արտահանման և ներմուծման վերաբերյալ ցուցանիշների համադրությունը։ Պատրաստի սննդամթերքի սպառման այսպիսի անկման հիմնական երկու պատճառ կա։ Աոաջինը բնակչության գնողունակության նվագումն է, կամ ավելի պարզ ասած՝ աղքատացումը։ Երկրորդ պատճառը բնակչության թվի նվազումն է կամ արտագաղթի ծավալների աճը։ Ուշագրավ է, որ սննդամթերքի սպառման այսպիսի էական անկումը տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ նույն պաշտոնական վիճակագրությանը արձանագրել է տնտեսական ակտիվության ցուցանիշի մոտ 6 տոկոս աճ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։