«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գերմանիայի խորհրդարանում հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի ընդունումից հետո Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին։
Աթեշյանը գրել է, թե հայ ազգը օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից և նշել, որ նախագծի ընդունման որոշումը «հայ ազգի մոտ խոր վիշտ է առաջացրել»։ «Գերմանիայի խորհրդարանը իր իրավասությունների մեջ չմտնող հարցի շուրջ տեսակետ է արտահայտում։ Գերմանիայի նման սխալ վերաբերմունքն անընդունելի է»,– գրել է Աթեշյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։