Սերժ Սարգսյանը նոր նշանակում է արել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը նոր նշանակում է արել: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.

Դավիթ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»:

015d9355-6027-4176-a796-090ad352f3c6

Դավիթ Մանուկի Մելքոնյան
Ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 5-ին,Երևան քաղաքում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1997-2001թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ, ավարտել է գերազանցությամբ,

2001-2003թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա, ավարտել է գերազանցությամբ,

2003-2006թթ. ԵՊՀ ասպիրանտուրա (ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն),

2006թ. թեկնածուական ատենախոսություն (թեմա՝ «Քրեական գործերով ապացույցներն անթույլատրելի ճանաչելու հիմքերն ու դատավարական կարգը»), ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
2009թ. Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոց, ԱՄՆ, Միջազգային հարաբերությունների և իրավունքի ուսուցման ծրագիր:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2006-2010թթ. ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն՝ դասախոս,

2010-2011թթ. ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն՝ դասախոս

2014թ.-մինչ օրս ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն՝ դոցենտ

2004-2006թթ. ՀՀ ԱԺ, Եվրոպական կառույցներին ինտեգրման ժամանակավոր հանձնաժողով՝ փորձագետ,

2006-2014թթ ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական, մեկ տասնյակից ավելի գործերով ՀՀ Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ,
2011-2014թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ազգային իրավաբան,

2014-2016թթ. ՀՀ գլխավոր դատախազություն, մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ, 2015թ.-ից՝ ՀՀ դատախազության կոլեգիայի անդամ,

2016թ.-ի մարտի 9- – մինչ օրս ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ,

2010թ.-մինչ օրս ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ:
Երեք գրքի և երեք տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է:

2015թ. հուլիսի 1-ին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Ամուսնացած է, ունի մեկ որդի:




Լրահոս