Առողջապահության նախարարությունից հետ կվերցվի 26 ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից հետ կվերցվի 26 ավտոմեքենա և կտրվի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Համապատասխան որոշումն արդեն ընգրկված է կառավարության վաղը կայանալիք նիստում:

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետա­կան կառավարչական հիմնարկին ամրացված` 26 միավոր տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պե­տական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավար­չական հիմնարկին՝ համաձայն հավելվածի, հետագայում օտարելու նպատակով», – նշված է որոշման մեջ”

Հավելենք, որ ուսումնասիրելով օտարվող մեքենաները, պարզ են դառնում, որ դրանք հիմնականում 1998-2007 թվականների արտադրության մեքենաներ են:




Լրահոս