Լիլիթ Մկրտչյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը 4-րդ է Եվրոպայի անհատական առաջնությունում:

Վերջին տուրում Մկրտչյանը մրցում էր առաջատար Աննա Ուշենինայի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Մկրտչյանը հավաքելով 8 միավոր զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Հաղթող դարձավ Ուկրաինան ներկայացնող Ուշենինան:

Մարիա Կուրսովան զբաղեցրեց 32-րդ հորիզոնականը, Լիլիթ Գալոյանը՝ 70-րդ, իսկ Մարիա Գևորգյանը՝ 93-րդ տեղում էին:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս