ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ։
Հիշեցնենք, որ երեկ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտյոմ Մովսեսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից` իր դիմումի համաձայն։