
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից Ազգային ժողովի բոլոր 131 պատգամավորներին ուղարկվել էին նամակներ: Նամակների միջոցով փորձել էին պարզել ԱԺ պատգամավորներից ովքեր են կողմ եւ ովքեր դեմ Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցությանը:
Վերջին շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 15-20-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացել է նամակներից 6-ի՝ Հովիկ Աբրահամյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արտաշես Գեղամյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Կարեն Կարապետյանի, Ալեքսանդր Արզումանյանի պատասխանները:
Ուղարկված 6 պատասխաններից 4-ում պատգամավորները դեմ են արտահայտվել ՄՄ-ին Հայաստանի միացմանը: Հովիկ Աբրահամյանը եւ Կարեն Կարապետյանը իրենց պատասխաններում նշել են, որ կողմ են Հայաստանի անդամակցությանը: