Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ Ստեֆան Շեննաքն ու Սեզար Պրեդան հունիսի 15-ին կայցելեն Ադրբեջան, փոխանցում է ԱՊԱ-ն:
Տեղեկությունների համաձայն՝ այցի հիմնական նպատակը հունիսի 18-ին Աղդաշի շրջանի թիվ 90 ընտրատեղամասում խորհրդարանական կրկնակի ընտրությունների ընթացքին հետևելն է:
Բացի այդ, համազեկուցողները կուսումնասիրեն Ադրբեջանի կողմից ԵԽ առջև ստանձնած պարտավորությունների իրականացման հետ կապված իրավիճակը:
Նշվում է, որ ԵԽԽՎ 5 դիտորդներ երկրում խորհրդարանական կրկնակի ընտրություններին հետևելու համար գրանցում են անցել ԿԸՀ-ում: