Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարդին նահանգում ոստիկանության շենքի մոտ ականապատ մեքենա է պայթել, փոխանցում է թուրքական NTV հեռուստաալիքը: Դեպքի վայրում մեծ թվով շտապօգնության և ոստիկանության մեքենաներ են ժամանել:
Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: Դեպքի մանրամասները նույնպես հայտնի չեն:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ պայթյունից հետո ոստիկանների և հարձակում գործած անձանց միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:
DHA գործակալության տեղեկությունների համաձայն՝ հարձակում գործած անձինք երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներ են:
Հիշեցնենք, որ երեկ պայթյուն էր որոտացել Ստամբուլում ավտոբուսի կանգառում: Պայթյունի հետևանքով 11 մարդ էր զոհվել:
Mardin'de Midyat İlçe Emniyet Müdürlüğü'ne bombalı saldırı! Olay yerinden ilk görüntüler… https://t.co/NEHetGPxT6https://t.co/snXfi7v8CE
— Habertürk (@Haberturk) June 8, 2016