Նա ուղղակի թուրքական իշխանությունների դեսպանն է հայկական եկեղեցում. Արագած Ախոյանը` Պոլսո արքեպիսկոպոսի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ Գերմանիայի խորհրդարանում հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի ընդունումից հետո Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց «Արևմտահայոց այզգային համագումար» կազմակերպության հիմնադիր անդամ, պատգամավոր Արագած Ախոյանի հետ, ով նշեց, որ Աթեշյանի նամակն իր համար ամենևին էլ անակնկալ չէր: «Ես նրան վաղուց եմ ճանաչում, արդեն երկար տարիներ: Նա վաղուց արդեն գործում է այդ դաշտում: Նա ուղղակի թուրքական իշխանությունների դեսպանն է հայկական եկեղեցում», – նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս