12-րդ դասարանի երեխաների ծնողները հաճախ բողոքում են, որ իրենց երեխաները, ժամանակ չունենալով իրենց հիմնական առարկաները պարապել, օժանդակ կարգով առարկաներ են կրկնում: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` անդրադառնալով 12-րդ դասարանի բեռնաթափման խնդրին: «Մենք մտածում ենք, որ այն հիմնական առարկաները, որոնք անցնում են, 11-րդ դասարանում բեռնաթափվեն և վեց-յոթ ամիս կենտրոնանան իրենց հիմնական առարկաների վրա: Բայց որ 12-ամյա կրթության բովանդակությունը և ձևաչափը պետք է փոխվեն, դա միանշանակ է», – ներկայացրեց նախարարը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան