Հայաստանը կարող է արդիականացնել իր զինված ուժերը՝ արտոնյալ գներով զենք ձեռք բերելով ՀԱՊԿ երկրներում: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, չորեքշաբթի օրը Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի արդյունքների համաձայն տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նրա խոսքով՝ ՀՀ ԶՈւ արդիականացման համար «աշխատանքի շատ միջոցներ կան»:
«Կարևորը ՀԱՊԿ համակարգում արտոնյալ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրն է: Դա նշանակում է, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ անդամ երկրներում արտադրող գործարաններից արտոնյալ գներով զենք գնել»,-ընգծել է ՀԱՊԿ գլխավոր քատրուղարը: