Հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին ներկայացվեց վարչության նոր պետ Սերգեյ Ավետիսյանը: Պարոն Ավետիսյանին ներկայացրեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որը շնորհակալություն հայտնեց վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին 12 տարի պաշտոնավարելու համար, իսկ նոր պետի առջև նախանշեց անելիքները:
Ինչպես նշեց Ա.Մովսեսյանը. «Յուրաքանչյուր պետական պաշտոնյա պետք է ինչ-որ ժամանակը մեկ կանգ առնի և փորձի վերագնահատել այն արժեհամակարգը, որտեղ ինքը գործում է ու ապրում: Թե ինչ ժամանակահատվածը մեկ կանգ կառնի, դա կախված է այդ պաշտոնյայի իմաստությունից: Կարծում եմ, սա այն հիմնաքարն է, որից սկսվում է ապագայի կառույցը, և որտեղ անձը հնարավորություն է ունենում իր ապագա որոշումներում լինելու առավել ճշմարիտ և համահունչ տվյալ հասարակությանն ու ժամանակաշրջանին»:
Ս.Ավետիսյանը իր խոսքում նշեց. «Շնորհակալ եմ ՀՀ նախագահին և վարչապետին բարձր վստահության համար: Համոզված կարող եմ ասել, որ ջանք չի խնայվելու պլանավորված նպատակներին հասնելու համար: Ցանկանում եմ նաև ընգծել պարոն Մովսեսյանի դերը և իր ներդրումը քաղաքացիական ավիացիայի ոլորտում: Իր պաշտոնավարման տարիների ընթացքում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել ոլորտում»: