Գետահովիտում տղամարդու առեղծվածային մահվան հանգամանքները. ինքնասպանությո՞ւն, թե դժբախտ պատահար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝  հունիսի 8-ին  ժամը 12.10-ին  Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում՝  ծառի վրա հայտնաբերվել է մահացած  տղամարդու  դի:

ArmLur.am-ի հետ այս մասին զրուցեց  Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը :

Ղազարյանը պատմեց, որ մահացածը Իջևանի բնակիչ է: Մեր զրուցակցի փոխանցմամբ` հանգուցյալի անունը Սամվել  է: Սամվելը 55 տարեկան է, զբաղվում է առևտրով, ունի կին և երեխաներ:

Սամվելը բարձրացել է գյուղապետարանին մոտ գտնվող ընկույզի ծառը` ընկույզ հավաքելու, որպեսզի վաճառի,  սակայն չնկատելով էլեկտրալարերը` հոսանքահարվել է և, ընկնելով, կախվել  է  ծառի ճյուղերից: Գյուղացիները նկատելով մահացածին` շտապել են օգնության, կանչել են շտապ օգնություն , բայց Սամվելն արդեն մահացած է եղել:

Լիդա Եղիազարյան 




Լրահոս