Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին, թե ինչու է ձգձգվում Հայաստանի ու Ռուսաստանի միջև սպառազինություն մատակարարելու մասին համաձայնագրի կատարումը:
Կորյուն Նահապետյանը նշեց, որ պաշտպանության նախարարը պարզաբանում տվել է այս տարվա մայիսի 23-ին, որից հետ իրականացվել են գործողություններ, աշխատանքը ընթացքի մեջ է, գործողություններ են կատարվել ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:
«Ելնելով բանակցային գործընթացի մանրամասներից, կողմերի միջև վստահության մթնոլորտը չխաթարելու տրամաբանությունից, չեմ կարող հրապարակել աշխատանքների մասին: ՊՆ-ն բավական նպատակասլաց աշխատանք է կատարում՝ վարկային համաձայնագրով նախատեսված միջոցների ձեռքբերման համար»,- շեշտել է Կորյուն Նահապետյանը: