«Իսլամական պետություն»-ը խոստանում է պայթեցնել եգիպտական բուրգերը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» ծայրահեղականները տեսանյութ են տարածել, որում խոստանում են ոչնչացնել ճարտարապետության հայտնի հուշարձանները: Տեսանյութի վերջում ցուցադրվում են եգիպտական Գիզայի և Սֆինքսի բուրգերը:

Տեսանյութում սևազգեստ ծայրահեղականը հայտարարում է, որ հնագույն հուշարձանների ոչնչացումը, որոնք «սխալ են կառուցվել», «Իսլամական պետության» պարտքն է, փոխանցում է Rosbalt-ը:

Ահաբեկիչների գաղափարախոսության նորմերի համաձայն՝ մինչիսլամական կրոնական բոլոր կառույցները պետք է ոչնչացվեն: Օգոստոսին սիրիական Պալմիրա քաղաքի օկուպացման ժամանակ մի շարք հնագույն վանքեր պայթեցվեցին: Ծայրահեղականները գլխատեցին անտիկ համալիրի 82-ամյա գլխավոր ճարտարապետին:




Լրահոս