
Սեպտեմբերի 24-ին, ժամը 11.47-ին ահազանգ է ստացվել, որ Խնկո-Ապոր փողոցում՝ “Ամերիկյան” համալսարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.55-ին մարվել՝ 11.57-ին: Ամբողջությամբ այրվել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Անտոնի Բարդակչյանին պատկանող “Մազդա 323Ս” մակնիշի 861004 պ/հ ավտոմեքենայի շարժիչը: