Թրամփն ու Քլինթոնը հաղթել են Կալիֆոռնիայի փրայմերիզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սուպերերեքշաբթիի» արդյունքների համաձայն՝ առավելագույն հաջողությունների են հասել ԱՄՆ նախագահական ընտրություններում փաստացի միակ թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփն ու նախկին պետքարտուղար, դեմոկրատների ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը, փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով CBS News-ին:

Հունիսի 7-ին նախնական ընտրություններ (փրայմերիզ) են կայացել Նյու Ջերսիում, Նյու Մեխիկոյում, Հարավային Դակոտայում, Մոնտանայում, Կալիֆոռնիայում և Հյուսիսային Դակոտայում:

Հանրապետական կուսակցության փրայմերիզում բոլոր նահանգներում հաղթանակել է Թրամփը, իսկ դեմոկրատների մոտ 6 նահանգներից 4-ում հաղթանակել է Քլինթոնը: Նրա մրցակից՝ Վերմոնտի սենատոր Բերնի Սանդերսը հաղթանակել է Մոնտանայում և Հյուսիսային Դակոտայում:

ԱՄՆ նախագահը «սուպերերեքշաբթիից» հետո շնորհավորել է Քլինթոնին, փոխանցում է Reuters-ը: Ինչպես նաև ԱՄՆ նախագահը զրուցել է Սանդերսի հետ և խոստացել հանդիպել նրա հետ:

ԱՄՆ նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերի 8-ին:




Լրահոս