ՀՀ Անկախությանը նվիրված միջոցառումներ` Թեհրանում եվ Կրագերոյում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 21-ին Նորվեգիայի Կրագերո քաղաքում անցկացվեց միջոցառում, որը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության եւ Կրագերոյի քաղաքապետարանի կողմից` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ ամյակին. հայտնում է ՀՀ ԱԳՆ կայքը:
 
Միջոցառումը սկսվեց Կրագերոյի եկեղեցում, ուր տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ` հանրահայտ երաժիշտներ Կոպենհագենի Ռադիոյի եւ հեռուստատեսության P2 երաժշտական մրցանակի մրցանակակիր, հայազգի դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանի եւ ,Ստատ Օյլե մրցանակի մրցանակակիր, Ստավանգերի միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, նորվեգացի դաշնակահար Քրիստիան Իհլե Հադլանդի մասնակցությամբ: Նրանք կատարեցին Էդվարդ Գրիգի, Գաբրիել Ֆորեի, Ֆրեդերիկ Շոպենի, Արամ Խաչատրյանի, Սերգեյ Ռախմանինովի եւ Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները:
 
Համերգից հետո միջոցառումը շարունակվեց Կրագերոյի Գեղարվեստի դպրոցում, որտեղ ցուցադրվեց դանիացի ճարտարապետ Բյորն Յորգենսենի ,Հայկական եկեղեցին Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկումե խորագրով լուսանկարների հարուստ հավաքածուն` ներկայացնելով հայկական եկեղեցիների ճարտարապետությունը:
 
Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ տոնական ընդունելություն բազմաթիվ նորվեգացի եւ հայ հրավիրյալների մասնակցությամբ:
 
Հարկ է նշել, որ այս տարի մեր երկրի անկախության տարեդարձը Կրագերոյում տոնելը պատահականորեն չէր ընտրված. այստեղ է ծնվել նորվեգացի մեծ մարդասեր եւ միսիոներուհի Բոդիլ Բյորնը, ով Հայոց ցեղասպանությունից հետո փրկել ու խնամել է հայրուրավոր անօթեւան մնացած երեխաների ու կանանց եւ արժեքավոր վկայություններ թողել այդ մասին: 2006թ. Կրագերոյի քաղաքային խորհուրդն առաջինն է Նորվեգիայում ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:
 
ՀՀ Անկախությանը նվիրված միջոցառումներ են անցակվել նաև Թեհրանում:
 
Սեպտեմբերի 21-ին Թեհրանի ,ԱՐԱՐԱՏե մարզամշակութային համալիրում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն, որին մասնակցեցին ԻԻՀ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ եւ Իրանում հավատարմագրված դեսպաններ: Միջոցառմանը ներկա էին նաեւ Թեհրանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, Սպահանի եւ Ատրպատականի թեմերի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ իրանահայ համայնքի տարբեր կառույցների անդամներ:
Հանդիսությանը մասնակցում էր նաեւ ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրը: 
Բացման խոսքով հանդես եկավ Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, որից հետո ներկայացվեցին ազգային եւ ժամանակակից երաժշտության ստեղծագործություններ: 
Մինչ այդ, սեպտեմբերի 20-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում` Ս. պատարագի ընթացքում, նախագահությամբ թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի` կատարվեց Հանրապետական եւ գոհաբանական մաղթանք՝ Հայաստանի անկախ պետականության վերականգնման 22-րդ տարեդարձի առիթով: 
Հանրապետական մաղթանքի ընթացքում օրհնվեց Հայաստանի Հանրապետության Եռագույն դրոշը: Արարողության ավարտին երգեցիկ խմբի կատարմամբ հնչեց ՀՀ օրհներգը:
Արարողությանը ներկա էին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը եւ դեսպանության անձնակազմը, Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի, Թեմական խորհրդի եւ “Ալիք” հաստատության ու օրաթերթի, ինչպես նաեւ ազգային-հասարակական ու մշակութային միությունների ներկայացուցիչներ:




Լրահոս