Դուք հայտարարեցիք կոռուպցիայի դեմ պայքարի մեկնարկի մասին, ես ուզում եմ ճշգրտող հարց տալ, դուք, օրինակ Սերժ Սարգսյանին, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին և այլ պաշտոնյաներին կոռումպացված համարո՞ւմ եք:
Այսօր ԱԺ-ում վարչապետ Հովիկ Աբրահամյանին նման հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան վարչապետը նշեց, որ ինքը չէ որոշող, թե ով է կոռումպացված, ով ` ոչ: