ՌԴ-ն կամ պետք է չեզոքություն պահպանի կամ պահպանի բալանսը. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանինև Ռուսաստանի միջև միացյալ ՀՕՊ ստեղծելու մասին համաձայնագիրը կնքվել է դեկտեմբեր ամսին, երբ որ Սիրիայի հայտնի դեպքերը եղան: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Սրանով մենք ավելի ենք մեծացնում մեր անվտանգությունը: Եղել են դեպքեր, որ թուրքական ուղղաթիռները հատել են հայկական սահմանը և դա կլինի զսպող մեխանիզմ», – նշեց նա:

Անդրադառնալով ՌԴ-ի կողմից զենքի վաճառքին` Ռուստամյանը ընդգծեց. «Մտահոգությունը հասկանում եմ, մտահոգություն առաջացավ և դա հիմքեր ունի: Մենք պետք է հասկանանք, որ ունենք մի վիճակ, որ ՌԴ-ի հետ ունեցող հեռուն գնացող համաձայնագրեր են, մյուս կողմից էլ ՌԴ-ն պետք է հասկանա, որ մենք խանդով չենք նայում նրան, որ նա զենքի առևտուր է անում ամբողջ աշխարհով: ՌԴ-ն, հանդիսանալով միջնորդ կողմ, կամ պետք է չեզոքություն պահպանի կամ պետք է այնպես այնի, որ բալանսը չխախտվի, իսկ այսօր այն խախտված է ի օգուտ Ադրբեջանի»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս