13 երկրներ պաշտպանել են ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում Սեֆերինի թեկնածությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

13 երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներ պաշտպանել են ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում սլովենացի Ալեքսանդր Սեֆերինի թեկնածությունը: Սեֆերինը Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլի միության ղեկավար Վիտալի Մուտկոն:

«Գրեթե բոլոր երկրները պաշտպանում են Սեֆերինի թեկնածությունը: Նա երիտասարդ և եռանդուն գործիչ է. որոշել ենք իրեն պաշտպանել»,- Մուտկոյի խոսքերն է մեջբերել «Чемпионат»-ը:

ՈւԵՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները կայանալու են այս տարվա սեպտեմբերին:




Լրահոս