Աղջկա կողմից մերժված Պարգևը դիմել է բռնության և փախցրել նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ նոյեմբերի 30-ին Պարգևիկ Հարթենյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Այսպես, նշված օրը Հարթենյանը 2015թ նոյեմբերի 30-ին, ժամը 14:30-ի սահմաններում, Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի բնակիչ Ավետիք Մանուկյանի, Մարալիկ քաղաքի բնակիչ Գևորգ Պողոսյանի հետ նախնական համաձայնությամբ և Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի բնակիչ Արման Մանուկյանի օժանդակությամբ, ամուսնության նպատակով իր վարած «ՎԱԶ 21213» մակնիշի 21 ՍՕ 900 հ/հ ավտոմեքենայով Շիրակի մարզի Ձիթհանք գյուղի բնակչուհի Հասմիկ Մադոյանին բռնություն գործադրելու եղանակով, բացահայտ ձևով առևանգել է Շիրակի մարզի Ձիթհանք գյուղի բնակչուհի Հասմիկ Մադոյանին: Հասմիկ Մադոյանին առևանգողներն ազատ են արձակվել: Պարգևիկ Հարթենյանի խափանման միջոցը ընտրվել է գրավը, մյուսներինը՝ ստորագրությամբ չհեռանալը:

Այս մասին ArmLur.am–ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




Լրահոս