Դպրոցների անվտանգությունը՝ ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նախաձեռնությանբ ս.թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի “ՍՊԾ” գործակալությունում տեղի ունեցավ խորհրդակցություն “Դպրոցների համալիր անվտանգության գնահատման ուսումնասիրություն” թեմայով: Մասնակցում էին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը, ԱՄՆ-ից ժամանած փորձագետ Ռեբեկա Գրինը, Սեյսմիկ պաշտպանության ծառայության աշխատակիցներ Հ.Պետրոսյանը, Ա.Թովմասյանը, Ա.Անտոնյանը, Վ.Արզումանյանը և Գ. Նամալյանը:
Փորձագետի այցի նպատակն է ուսումնասիրել և փաստագրել Միջին Ասիայի և Հարավային Կովկասի վեց ընտրված երկրների լավագույն փորձը դպրոցների համալիր անվտանգության գնահատման ուղղությամբ: Այս աշխատանքը ներառում է հարցազրույցներ առանցքային դերակատարների՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և կառավարության ներկայացուցիչների (հատկապես կրթության և արտակարգ իրավիճակների նախարարությունների), տեխնիկական փորձագետների, դպրոցների տնօրենների և ուսուցիչների, աշակերտների և այլոց հետ:
Խորհրդակցության ընթացքում Սեյսմիկ պաշտպանության ծառայության աշխատակիցները ներկայացրին համակարգի վերջին տարիների ձեռքբերումները: Քննարկվեց Հայաստանում դպրոցների անվտանգության գնահատման ներկա վիճակը, արվեցին կոնկրետ առաջարկություններ դպրոցների համալիր անվտանգության գնահատման արդյունավետ իրականացման և փաստագրման նպատակով:
Հանդիպման ընթացքում Հ.Պետրոսյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից ֆինանսավորման ակնկալիքով, հյուրերին փոխանցեց ՍՊԾ-ում պատրաստված և հաստատված 3 նախագիծ, որոնց իրագործումը կնպաստի դպրոցների շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցմանը, սեյսմիկ պաշտպանության վարքականոններին աշակերտների և անձնակազմի իրազեկման մակարդակի բարձրացմանը:
 




Լրահոս