Հայաստանի զբոսաշրջությունը` Փարիզում կայանալիք ցուցահանդեսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ սեպտեմբերի 24-27-ին կներկայացնի Հայաստանը Փարիզում կայանալիք “TopResa՚ 2013” զբոսաշրջային միջազգային տարեկան ցուցահանդեսին:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ այս տարի ցուցահանդեսին նախատեսվում է 164 երկրների շուրջ 1200 զբոսաշրջային կազմակերպությունների եւ ավելի քան 28 հազար զբոսաշրջության ոլորտի  ներկայացուցիչների մասնակցություն:
Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվելու են Հայաստանի պատմամշակութային եւ քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող ֆրանսերենով գովազդային նյութեր եւ քարտեզներ:
Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի զբոսաշրջությունը եւ բարձրացնելու երկրի ճանաչելիության մակարդակը եվրոպական շուկայում՝ նպաստելով ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին:




Լրահոս