Սերժ Սարգսյանի սպասելիքն իրականացե՞լ է, որ նա պատրաստվում է կրկին Ալիևի հետ հանդիպել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ մայիսի 16-ին Իլհամ Ալիեւի հետ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել էր, որ մինչեւ հաջորդ հանդիպումը ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին հետաքննող սարքեր պետք է  տեղադրվեն: Ուստի «Ժողովուրդ»-ը նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից փորձեց պարզել, թե արդյոք Սերժ Սարգսյանի սպասելիքն իրականացել է, որ նա պատրաստվում է հերթական անգամ Ալիեւի հետ հանդիպել:

«Ս.թ. մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ իր դիրքորոշումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է Ձեր կողմից նշված հարցազրույցում: Ինչ վերաբերում է հետագա հնարավոր բանակցություններին եւ դրա հետ կապված այլ հարցերին, պետք է նշել, որ ՀՀ նախագահի այցելությունների եւ հանդիպումների մասին հասարակությունը տեղեկացվում է պատշաճ կարգով եւ ժամանակին»,- պատասխանեց պարոն Հակոբյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս