Կամավոր հանձնել է զինամթերքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, 1962 թ. ծնված Մանվել Ս.-ն ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի 418 փամփուշտ, “Ֆ-1” տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, եւ հրթիռանման 7  պայթուցիչ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս