Հարուցվել է քրեական գործ` երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Լոռու մարզի երկու բնակչի դանակահարության դեպքի առթիվ:
2016 թվականի հունիսի 08-ին` ժամը 20.45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ «որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Լոռու մարզի Թումանյան համայնքի բնակիչ, 1997 թ. ծնված Արշակ Պողոսյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Մերուժան Եղինյանը:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Արշակ Պողոսյանը և Մերուժան Եղինյանը ճանաչվել են տուժող, սակայն չեն հարցաքննվել` քննչական գործողությանը մասնակցել ի վիճակի չլինելու պատճառով:

Առգրավվել են տուժողների հագուստները, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կազմվել քննչական պլան, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին, հանցագործության բացահայտման ուղղությամբ կատարվում են լայնածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ:
Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:




Լրահոս