Ադրբեջանում մարդու հիմնարար ազատությունները պահպանվում են. Ադրբեջանում կա ինտերնետ. Ալիևը՝ Մերկելին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնապետական Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում քաղաքական հակառակորդները, ինչպես նաև լրագրողները գտնվում են բանտում, համոզված է, որ իր երկրում «հարգում են» մարդու հիմնարար ազատությունները, գրում է Tagesspiegel-ը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Մերկելի այն դիտողությանը, որ Գերմանիան ցանկանում է ազատ և թափանցիկ հանրություն տեսնել Ադրբեջանում, որտեղ չի խախտվում մամուլի ազատությունը, Ալիևը նշել է, որ ադրբեջանցիների 75%-ն օգտվում է ինտերնետից:

«Ադրբեջանում հավատարիմ են մարդու իրավունքների և ժողովրդավարության պարտավորություններին: Մենք ունենք ինտերնետ, և ադրբեջանցիների 75%-ն օգտվում է դրանից: Մարդու բոլոր հիմնարար ազատությունները՝ խոսքի ազատությունը, ցույցերի ազատությունը, մամուլի ազատությունը, պահպանվում են մեր երկրում»,-ասել է Ալիևը:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը «օրինակ է ծառայում, քանի որ մի երկրի տարածքում կարող են համերաշխ ապրել տարբեր կրոններ ունեցող մարդիկ»:




Լրահոս