Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվեցին ազատ և հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունները: Հիշեցնենք, որ Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը /66 կգ/ նվաճեց չեմպիոնի կոչումը և արժանացավ ոսկե մեդալի: Մրցակարգի համաձայն չեմպիոնը վաստակում է 10 միավոր: Հինգերորդը ճանաչվեց Արթուր Առաքելյանը /60 կգ/, որը վաստակեց 6 միավոր: Արդյունքում Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը թիմային պայքարում գրավեց 9–րդ տեղը. տեղեկացնում է ՀՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը նվաճեց երեք մեդալ. Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե, Ռոման Ամոյանն ու Արսեն Ջուլֆալակյանը դարձան բրոնզե մեդալակիրներ:
Թիմային հաշվարկով 87 երկրների մրցակցությունում Հայաստանը զբաղեցրեց 5-րդ հորզոնականը՝ իրենից առաջ թողնելով Ռուսաստանին, Կորեային, Հունգարիային եւ Իրանին: Ընդ որում, առաջ անցանք Ադրբեջանից, որի դիրքերը տեսանելիորեն նահանջել են: Ի դեպ, Բուդապեշտից Երևան կժամանեն Վարշավայի չվերթով՝ 23-ի լույս 24-ի գիշերը 3:55-ին. տեղեկացնում է msy-ը: