Հովիկ Աբրահամյանը փոխնախարարների է աշխատանքից ազատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Գրիշա Բաղիյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, Սամվել Գալստյանը և Գառնիկ Պետրոսյանը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից։

Հիշեցնենք, որ դեռևս մարտ ամսին  «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ տևական ժամանակ է, ինչ ակտիվ քննարկվում է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանի աշխատանքից ազատման հարցը։ Բանն այն է, որ ԳՆ-ն վերջին շրջանում բազմաթիվ դժգոհություններ են ստացվում՝ Բաղիյանի գործելաոճի հետ կապված։ Նշենք, որ վերջինս հիմնականում զբաղվում է անասնաբուժական, անասնաբուծական հարցերով։




Լրահոս