Հունիսի 13-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կհրավիրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 13-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան: Այս մասին այսօր կառավարության նիստում առաջարկեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, նշելով, որ ավելի վաղ հաստատված օրակարգում փոփոխություններ անելու կարիք կա:

«Այսօր դեռ հերթական նիստն է, տեսնենք, թե ինչ հարցեր են քննարկում, միգուցե լրացումներ արվեն, վերախմբագրենք», – նշեց նա` մեկ օր ժամանակ խնդրելով:
Ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց վերջնական քննարկել բոլոր նախարարների հետ:




Լրահոս