Թուրքիան պատասխան է պատրաստում Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչման դեմ. Bild

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան մտադիր է որոշիչ միջոցներ ձեռնարկել՝ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման դեմ, գրում է գերմանական Bild պարբերականը:

«Իրավասու մարմինները, առաջին հերթին, արտաքին գործերի նախարարությունը, գործողությունների պլան է մշակում»,-հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:

Հաղորդվում է, որ «ձեռնարկվող միջոցների» մանրամասները կբացահայտվեն երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և նախագահ Էրդողանի կողմից դիտարկումից հետո:

Պարբերականը նշում է, որ Թուրքիան առնվազն 3 դատական հայց է պատրաստում Բունդեսթագի՝ թուրքական ծագում ունեցող 11 պատգամավորների դեմ:

Միևնույն ժամանակ, Գերմանիայում վճռականորեն քննադատում են թուրքական իշխանությունների պլանները: «Եթե այդ հաղորդագրությունները ճիշտ են, ապա դա մտահոգիչ փաստ է: Դա վախեցնելու անընդունելի փորձ է, որը հետագա էսկալացիայի կհանգեցնի»,-պարբերականին ասել է «Կանաչներ» կուսակցության պատգամավոր Օզքան Մուլթուն: Բացի այդ, հաղորդվում է, որ պատգամավորները երկրի կառավարությանն իրավիճակին միջամտելու կոչ են անում:




Լրահոս