2012թ. ՀՀ կառավարության կողմից 124 մլն դրամ արժողությամբ գնված բիոզուգարանները տեւական ժամանակ է, ինչ չեն շահագործվում: “Տաթեւեր” ճոպանուղու տարածքում տեղադրված բիոզուգարանն անսարքության պատճառով չի օգտագործվում: Չի շահագործվում նաեւ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ դրված բիոզուգարանը:
Հիշեցնենք, որ 2012թ. ՀՀ կառավարությունը պետբյուջեից 124 մլն դրամ էր հատկացրել 2 բիոզուգարան Հայաստան բերելու համար: Այսպիսով` 300 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բիոզուգարանները, որ այդքան կարեւորվում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից՝ որպես շահավետ բիզնես ծրագիր, չեն ծառայում իրենց նպատակին: Ի դեպ, եվրոպական երկրներում տեղադրված նմանատիպ բիոզուգարանների արժեքը 8 հազար եվրո է, ու զարմանալի է, թե ինչու է կառավարությունը ամեն զուգարանին 150 հազար ԱՄՆ դոլարից ավելի գումար տվել:
“Ժողովուրդ” օրաթերթի 619 համար