Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց որոշում, ըստ որի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 15 միավոր տրանսպորտային միջոցներն ու 3 միավոր սարքերը հետ կվերցվի և կամրացվի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Որոշմամբ նախատեսվում է նաև թույլատրել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ ավտոպահեստամասերի և այլ տրանսպորտային նյութերի ձեռքբերման նպատակով անցկացվող շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգերը գնման պահանջի դադարման հիմքով հայտարարել չկայացած: