
Հայաստանի Հանրապետության անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, Գառնու հեթանոսական տաճարում տեղի է ունեցել “Իրավունք” թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի և նրա ընտրյալի՝ Վարդուհու պսակադրության արարողությունը: Հովհաննես Գալաջյանը հեթանոս է, Վարդուհին՝ քրիստոնյա, սակայն հեթանոսական կարգով ամուսնանալու դեպքում պարտադիր չէ, որ հարսը կամ փեսան հեթանոսություն ընդունեն: Արիական ծեսը կատարել են քրմերը։
Հեթանոսական կարգով՝ հարսը և փեսան, նրանց հարազատները մեկական փայտեր են ավելացրել վառվող քուրայում, ապա նորապսակների հարազատները մի կավե կճուճում իրար են խառնել երկու տարբեր գինիներ, որոնք նորապսակներն ու հարազատները խմել են:
Իսկ երեկոյան հարսանեկան արարողությունը շարունակվեց ավանդական խնջույքով: