Բունդեսթագի նախագահը հանդես է եկել Էրդողանի հասցեին կոշտ հայտարարությամբ. նրա ելույթը ծափողջույններով է ընդունվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտն այսօր առավոտյան նստաշրջանը բացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին կոշտ հայտարարությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ծագում ունեցող գերմանացի պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, պետք է արյան անալիզ հանձնեն, քանի որ նրանց ծագումը կասկած է հարուցում:

«Ատելությամբ լցված սպառնալիքներ…հնչեցվել են, ցավոք, թուրք բարձրաստիճան քաղաքական գործիչների հայտարարություններում: Այն, որ ժողովրդավարական սկզբունքներով ընտրված նախագահը 21-րդ դարում կարող է քննադատել գերմանական Բունդեսթագի՝ ժողովրդավարական սկզբունքներով ընտրված պատգամավորներին՝ նրանց կասկածելով «փչացած» արյուն ունենալու մեջ, ես անհնար էի համարում»,-ասել է Լամերտը: Դահլիճում, որտեղ գտնվել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ծափողջույններ են հնչել:

«Նրանք, ովքեր սպառնալիքների միջոցով ճնշում են գործադրում խորհրդարանի պատգամավորների վրա, պետք է իմանան, որ հարձակում են գործում ողջ խորհրդարանի վրա: Բունդեսթագը համապատասխան արձագանք կտա դրան»,-հավելել է Բունդեսթագի նախագահը:




Լրահոս