Պոլսում հայությունը գտնվում է ճնշված վիճակում. Շավարշ Քոչարյանը` Աթեշյանի նամակի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկա փուլում այնպիսի գործընթացներ են տեղի ունենում, որի վերջնանպատակն այն է, որ Թուրքիան ինքը ճանաչի: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին, այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ներկա փուլում սա է մեր նպատակը: Բունդեթագի կողմից ընդունած որոշումը կարևոր է նրանով, որ ինքը ընդունեց, որ եղել է մեղսակից» , – նշեց նա:
Անդրադառնալով Պոլսի արքեփիսկոպոս Աթեշյանի` Էրդողանին ուղղված նամակին, Քոչարյանը նշեց. «Ցավալի է, ես չէի էլ ցանկանա մեկնաբանել: Դա նաև խոսում է այն մասին, որ Պոլսում հայությունը գտնվում է ճնշված վիճակում, դա դրա օրինակն է»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս