ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ 2016թ. հունիսի 01-ին՝ ժամը 14.45-ին, Երևան քաղաքի «Արամյանց» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Նար-Դոս և Վարդանանց փողոցների հատման մասից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արսեն Համլետի Խանամիրյանը՝ կրծքավանդակի ձախ կեսի միջկողային շրջանի և ձախ ենթակողային շրջանի կտրած-ծակած վերքով, ով հիվանդանոցում մահացել է:
Դեպքի առթիվ 01.06.2016թ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ տաքսի ծառայության տնօրենին սպանող Վահրամ Վերանյանը կալանավորվեց: