Սու-27 կործանիչ է վթարվել Մերձմոսկվայի Պուշկինի շրջանում, ինչի հետևանքով օդաչուն զոհվել է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ «Ռուսսկիե վիտյազի» ավիախմբին պատկանող կործանիչը վթարվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ, վթարի վայրում հայտնաբերվել է օդաչուի մարմինը:
ՌԴ ՊՆ-ում հայտնել են, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը վթարվել է Մերձմոսկվայի բազային օդանավակայան վերադառնալու ճանապարհին:
Հաղորդվում է նաև, որ նախնական վարկածով՝ վթարի պատճառ է հանդիսացել շարժիչների խափանումը: