
Վրաստանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ կայանալիք նախագահական ընտրություններին կմասնակցեն 23 թեկնածու: Ընդհանուր առմամբ` հայտ ներկայացրել էին 54 քաղաքացի: Մերժվածների թվում է ԱԳ նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին: Գրանցվելու համար անհրաժեշտ էր ներկայացնել 26 հազար քաղաքացու ստորագրություն:
Վրաստանի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: Տեղի Սահմանադրության համաձայն` նախագահական ընտրություններից հետո երկրի փաստացի ղեկավար կդառնա վարչապետը: Գործող վարչապետ Բիձինա Իվանիշվիլին արդեն իսկ հայտարարել է, որ մինչ տարվա վերջ հրաժարական կտա: