էքսկուրսիայից վերադառնալուց աշակերտները ստիպված են եղել 30 րոպե սպասել. ինչ է պատմում Բաղանիսի գյուղապետը գիշերվա գնդակոծության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ժամը 00.-00, 00-30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջնական կողմը ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայամանավորվածությունը հերթական անգամ խախտելով գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը: Բաղանիսում վնասվել են տանիքներ և պատուհաններ:

Թե ի՞նչ վնասներ է կրել գյուղը և ի՞նչ վիճակ է հիմա գյուղում, ArmLur.am-ը փորձեց ճշտել Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանից:

«Բաղանիսի միջնակարգ դպրոցի 11 -րդ դասարանի աշակերտները էքսկուրսիայից վերադառնալուց ստիպված են եղել 30 րոպե սպասել: Նրանք գյուղի սկզբնամասում սպասել մինչև վտանգն անցնի: Չնայած այս ամենին` 9-րդ դասարանիցիներն այսօր բնականոն կերպով մասնակցել են տարեվերջյան քննություններին»,-մեզ հետ զրույցում նշեց Նարեկ Սահակյանը:




Լրահոս