ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԱԾ-ն ՀՀ պետական բյուջեից բավական լուրջ գումարներ է ծախսել օտարերկրյա պատվիրակությունների ընդունելության համար: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն միայն օգոստոսին արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար ծախսել է ավելի քան 8 մլն 240 հազար դրամ կամ մոտ 20 հազար դոլար: Ընդ որում, ԱԱԾ-ն իր արտասահմանյան հյուրերին մի քանի օր «պատիվ է տվել» Սեւանում, նրանք մնացել են ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին պատկանող «Աղթամար» հյուրանոցում, ինչի համար բյուջեից ծախսվել է 1,6 մլն դրամ, իսկ Սեւանի «Նորալուսին» ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցն արժեցել է 5,4 մլն դրամ: ԱԱԾ օտարերկրյա հյուրերը ճաշել են Երեւանի «Բելլաջիո» ռեստորանում, եւ այսպես շարունակ: Ըստ երեւույթին, ԱԱԾ հյուրերը բավական շատ են եղել: Սակայն ԱԱԾ պաշտոնական կայքում որեւէ տեղեկություն չկա այդ միջոցառման մասին: Ու քանի որ նրանք «գաղտնապահ» կառույց են, որեւէ տեղեկատվություն ճշտել չհաջողվեց:




Լրահոս