Ահաբեկչություն Իրաքում. ավելի քան 20 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

28 մարդ է զոհվել, ավելի քան 70 մարդ վիրավորվել Բաղդադում տեղի ունեցած պայթյունների արդյունքում, փոխանցում է Reuters-ը:

Իրաքի ոստիկանությունում հայտնել են, որ պայթյուններից մեկը տեղի է ունեցել շուկայում, մյուսը՝ սահմանային անցակետում:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Իրաքի մայրաքաղաքում և նրա հարևան շրջաններում մշտապես պայթյուններ են հնչում, որի արդյունքում մեծ թվով խաղաղ բնակիչներ և իրավապահ մարմինների աշխատակիցներ են զոհվում:




Լրահոս