«Ժողովուրդ»-ն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրեց, թե արդյոք եվրոինտեգրացիայի ճանապարհի կեսից ուղին փոխելով ու Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարություններով Հայաստանը շահած դուրս եկավ այդ գործընթացում: «Բայց դեռ որեւէ գործընթաց չկա: Քաղաքական մոտեցումները դեռ գործընթաց չեն: Գործընթացը դրանից հետո է սկսվելու»,-ասաց նա: Գ. Սահակյանը նաեւ նշեց, թե իրենք, այնուամենայնիվ, կիսում են այս հարցում ընդդիմության մտահոգությունները. «Այնպես չի լինում, որ ամբողջական շահում է մի կողմը: Եթե մարդիկ ձեռք են սեղմում, իրենք իրենց շահերը կունենան: Պետք է պարզվի ամեն ինչ»:
ԳԱԼՈՒՍՏԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ